Ամուսնությունն ու ընտանիքը ավանդական Կորեայում
Հին ավանդույթի համաձայն՝ միայն ամուսնացած անձինք էին համարվում չափահաս, այդ պատճառով հարսանիքը համարվում էր բեկումնային կետ մարդու կյանքում: Կորեացիների նախնիները համարում էին, որ որ ամուսնությունը ոչ միայն երկու ճակատագրի միություն է, այլև բնության օրենք, ին և յան սկզբների միացում, կյանքի գոյության նախապայման: Նոր կյանք ստեղծվելու համար՝ պետք է մի զույգ միանար և միասին կիսեր ուրախությունն ու զրկանքը, մինչև (ինչպես ասում էին) “սոխի արմատները”: Ապահարզանն, իհարկե, բացառվում էր: Ընդունված էր նաև ասել, որ ընտանեկան երջանկություն չճաշակած մարդն “այն աշխարհ” ընկնելու հույս էլ թող չունենա:
Հնում Կորեայում շուտ էին ամուսնանում. տղաները՝ 12, իսկ աղջիկները՝ 16 տարեկանում: Կինը միշտ ամուսնուց մեծ էր, շատ հաճախ հենց նա էր մանկ
...
Կարդալ շարունակությունը »