MENU

Դիմակներ՝  ճյուղավորված մազերի համար

Ճյուղավորվող մազեր ամենից հաճախ հանդիպում են երկար վարսեր ունեցողների մոտ և մեծ անհանգստություն են պատճառում նրանց՝ փչացնելով սանրվածքի արտաքին  տեսքը: Մազերի ճյուղավորվող ծայրերը հեշտ են խճճվում ոչ կոկիկ  տեսք ունեն և գույնով երբեմն խիստ տարբերվում են մազերի մնացած հատվածից: Բարեբախտաբար ճյուղավորված մազերի խնդիրը լուծելն այնքան էլ բարդ չէ կարևորը բավարար ուշադրություն հատկացնել ամենօրյա խնամքին :Տնային պայմաններում կարելի է պատրաստել տարբեր դիմակներ ճյուղավորված ծայրերի դեմ , դիտարկենք դրանցից մի քանիսը :

 

Դեղձով դիմակ

Երկու ոչ մեծ չափսի դեղձ կեղևազատեք, ապա միատարր զանգված ստացեք, խառնեք 3 ճ. գդալ կաթի հետ և ավելացրեք մի քանի կաթիլ որևէ բուսական յուղ : Դիմակը թողեք մոտ կես ժամ , ապա լվացեք շամպունով:

 

Դեղնուցով դիմակ 

1 թ.գդալ մեղրը խառնեք 2 ճ. գդալ բուսայուղի հետ և ավելացրեք դեղնուց:Այնուհետև տարածեք մազերի վրա և գլուխը փաթաթեք սրբիչով: 40 րոպեից լվացեք դիմակը:

Խորհուրդ : Յուղոտ մազերի համար իդեալական  են կեֆիրով կամ կոնյակով դիմակները: Նրանք կմաքրեն և կվերականգնեն ճյուղավորված մազերը:

 

 

Տարբեր խոտաբույսերից դիմակ 
 
 Ճյուղավորված ծայրերը խորհուրդ է տրվում լվանալ երիցուկի, անանուխի և կեչի թուրմերով : Թուրմը պետք է տարածել չոր մազերի վրա:
 
 
 Կոնյակով և մեղրով դիմակ
1ճ. գդալ կոնյակը  խառնեք դեղնուցի և 1 թ. գդալ մեղրի հետ: Տարածեք մազերին և գլխամաշկին, փաթաթեք  սրբիչով և թողեք այդպես մոտ 20 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով:
 
 
Եվս մեկ խորհուրդ , որը կթարմացնի և կարագացնի մազերի աճը : Դիմակը պատրաստելու համար հարկավոր է ՝
 
1. Ջուր 
2.Մեղր
3.Գերչակի յուղ
4. Աղացած կարմիր պղպեղ
 
    Սուրճի բաժակի կեսից գոլ ջուր լցնել , աստիճանաբար ավելացնել 1 ճ. գդալ մեղր , 10-15 կաթիլ գերչակի յուղ և վերջում 0.5 թ.գդալ կարմիր պղպեղ: Այս ամենը խառնել և քսել արմատներին, մատներով մերսել մոտ 5 րոպե , ապա թողնել 15-25 րոպե:Եթե կզգաք թեթև այրոց ՝ դա պղպեղից է , անվնաս է, սպասեք մինչև 25 րոպեն լրանա: Գլուխը լվանալ ոչ տաք ջրով : Դիմակը դնելուց հետք աշխատեք այլ միջոցներ չօգտագործել նույն օրը (շամպույն, բայլզամ ): Դիմակը օգտագործեք շաբաթը 2 անգամ ՝ 2 ամսվա ընթացքում : Այսինքն դիմակը պետք է օգտագործել 16 անգամ :