«Նավապետ Գրանտի որդիները»
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպը, որն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1868 թվականին, մաս-մաս հրատարակվել է «Magasin d'Éducation et de Récréation»-ում` 1865 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1867 թվականի դեկտեմբերի 5-ը։ Այն եռագրության առաջին մասն է, որին հաջորդել են հետևյալ վեպերը.
- «Քսան հազար լյո ջրի տակ» (1869-1870)
- «Խորհրդավոր կղզին» (1874)
Վեպը կազմված է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրում գլխավոր հերոսները` լորդ և լեդի Գլենարվանները, մայոր Մակ-Նաբսը, Ժակ Պագանելը, Մերի և Ռոբերտ Գրանտները, Ջոն Մանգլսը, նավապետ Գրանտին փնտրելիս ճանապարհորդում են Հարավային ԱմերիկայումՊատագոնիայի միջով, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում` խիստ պահպանելով հարավային լայնության 37-րդ զուգահեռականը։
Սյուժեն
Նավապետ Գրանտը, ով երազում էր Նոր Շոտլանդիայի մասին
1864 թվականի հուլիսի 26-ին լորդ Էդուարդ Գլենարվանի «Դունկան» զբոսանավի նավաստիները Շոտլանդիայի ջրերում բռնում են կռանաձուկ, որի ներսում գտնում են երեք լեզուներով (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) նամակներ պարունակող շիշ։ Թեև ջուրը խիստ վնասել էր տեքստը, հնարավոր է լինում հասկանալ, որ անգլիական «Բրիտանիա» նավը, որը նշված դեպքերից մեկ տարի առաջ կորել էր ծովում, խորտակվել էր, ինչից հետո կենդանի են մնացել երեք մարդ` նավապետ Գրանտը և երկու նավաստիներ, ովքեր ապաստան են գտել ինչ-որ կղզու վրա, որը գտնվում է հարավային լայնության 37°11'։ Երկայնությունը, ինչպես նաև հենց կղզին, որի վրա հայտնվել են զոհերը, չի հաջողվում պարզել։
Բրիտանական ծովային նախարարությունը հրաժարվում է օգնել Գլենարվանին` հիմնվելով տեղեկատվության անորոշության և անլիարժեքության վրա։ Հրաժարման իրական պատճառը կորած նավապետ Գրանտի ազգային համոզմունքներն էին, ով երազում էր Շոտլանդիայի անկախության մասին։ Նրա ճանապարհորդության գլխավոր նպատակը Նոր Շոտլանդիայի հիմնադրումն էր։
Գլենարվանի տուն են գալիս նավապետ Գրանտի որդին ու դուստրը` հոր մասին լուր իմանալու հույսով։ Տիկին Էլեն Գլենարվանը համոզում է ամուսնուն «Դունկան» զբոսանավով մեկնել նավապետին որոնելու։
«Դունկանը» դուրս է գալիս Գլազգոյից։ Նավի վրա էին լորդ Գլենարվանն` իր կնոջ հետ, նրա զարմիկ մայոր Մակ-Նաբսը, Ռոբերտ և Մերի Գրանտները։ Զբոսանավի հրամանատարն էր նավապետ Ջոն Մանգլսը։ Նավի վրա հայտնվում է ավելորդ ուղևոր` հայտնի ֆրանսիացի աշխարհագրագետ Ժակ Էլիասեն Ֆրանսուա Մարի Պագանելը, ով միշտ շփոթում էր նավերը։ Նա մեկնում էր Հնդկաստան` աշխարհագրական ընկերության հանձնարարությամբ։ Ուղևորները համոզում են նրան մնալ, և Պագանելը միանում է Նավապետ Գրանտի որոնումներին։
Նավապետ Գրանտի և նրա նավաստիների ափ դուրս գալու վայրի երկայնությունը մնում է անհայտ, բայց այն հնարավոր է գտնել, եթե փնտրեն հարավային լայնության ամբողջ 37-րդ զուգահեռականով։ Զբոսանավը Ատլանտյան օվկիանոսովնավարկում է Հարավային Ամերիկայի ափերով, անցնում է Մագելանի նեղուցով, գնում է Խաղաղ օվկիանոսով դեպիՊատագոնիա, այն վայրը, որտեղ այն միանում է 37-րդ զուգահեռականին։ «Դունկանը» լորդ Գլենարվանին, Մակ-Նաբսին, Պագանելին, Ռոբերտ Գրանտին, նավապետի օգնական Թոմ Օստինին և երկու նավաստիներին իջեցնում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, այն պայմանով, որ շրջանցելով Հորն հրվանդանը` նրանց վերցնի արևելյան ափին` Կորենտես հրվանդանի մոտ։ Գլենարվանի խումբը հատում է Պատագոնիան` հետևելով 37-րդ զուգահեռականին, բայց ոչ մի հետք չի գտնում նավապետից, և հասնելով Հարավային Ամերիկայի արևելյան ափերին` վերադառնում է «Դունկանի» վրա։
Ճանապարհորդները նավարկում են արևելք, հատում են Հնդկական օվկիանոսը, այցելում ճանապարհին գտնվող Տրիստան-դա-Կունիա և Ամստերդամ կղզիները, որոնք 37-րդ զուգահեռականի վրա էին, բայց անարդյունք, և ափ են իջնում հարավ-արևելյանԱվստրալիայում։ Լորդ Գլենարվանը հաըտնաբերում է մի իռլանդացու պատկանող ագարակ, ով ևս ոչինչ չի իմանում «Բրիտանիայի» մասին։ Սակայն նրա ծառաներից մեկը` Այրտոնը հայտարարում է, որ եղել է «Բրիտանիայի» բոցմանը, որը խորտակվել է Ավստրալիայի արևելյան ափերին։ Այրտոնն ինքը գերի է ընկել ավստրիալական աբորիգենների ձեռքը, ապա փախել է և մեկ ամիս թափառել անտառներում մինչև գտել է իռլանդացու ագարակը և մնացել այնտեղ։ Այրտոնի խոսքերով նա մտածել է, թե Գրանտն ու ամբողջ անձնակազմը զոհվել են։
Լորդ Գլենարվանը որոշում է նավապետ Գրանտին փնտրելով 37-րդ զուգահեռականի ուղղությամբ հատել Ավստրալիան և Այրտոնին, որպես ուղեկցորդ, հրավիրում է իր արշավախումբ, ոորի կազմի մեջ մտնում էին այն անձիք, որոնք մասնակցել էին նավապետ Գրանտի որոնումներին Պատագոնիայում, նրանց էին միացել նաև տիկին Գլենարվանը, Մերի Գրանտը, նավապետ Մանգլսը և Օլբինետը` «Դունկանի» տնտեսը, իսկ զբոսանավը նավապետի օգնական Թոմ Օստինի գլխավորությամբ մեկնում է Մելբուր վերանորոգման և այնտեղ պետք է սպասեր Գլենարվանի հետագա հրահանգներին։
Գիրքը համառոտ կարող եք ընթերցել , անցնելով հետևյալ հղումով՝