MENU

        lilinews.moy.su

 

Արթուր Կոնան Դոյլ (անգլ.՝ Sir Arthur Ignatius Conan Doyleմայիսի 221859Էդինբուրգ -հուլիսի 71930 Քրոուբորո), անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։ Դոյլի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն:

Կենսագրություն

Արթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։ Կոնան անունն իրեն տրվել է հոր հորեղբոր՝գեղանկարիչ ու գրականգետ , Մայքլ Կոնանի (անգլլ.՝ Michael Conan) պատվին։ Հայրը՝Չարլզ Օլթեմոնտ Դոյլը,  ճարտարապետ ու գեղանկարիչ, 23 տարեկան հասակում ամուսնացել է 17-ամյա Մերի Ֆոուլիի հետ, որը չափազանց գրքասեր էր և պատմողական մեծ տաղանդ ուներ։ Նրանից Արթուրը ժառանգեց իր հետաքրքրությունը դեպի ասպետական ավանդույթները, քաջագործություններին ու արկածները։ «Դեպի գրականությունը իսկական սերը, հակումը դեպի ստեղծագործումը ինձ մոտ, ես համարում եմ, մորից է գալիս»- գրում է Կոնան Դոյլը իր ինքնակենսագրության մեջ,  - «Մանկությանս տարիներին մորս պատմած պատմությունների վառ կերպարները հիշողությանս մեջ լիովին փոխարինեցին այն տարիների կյանքիս կոնկրետ իրադարձությունները»։

Ապագա գրողի ընտանիքը լուրջ նյութական խնդիրներ ուներ՝ բացարձակապես հոր պահվածքի տարօրինակությունների պատճառով. նա ոչ միայն հառփեցողությամբ էր տառապում, այլև ուներ ծայրահեղ անհավասարակշռված բնավորություն։ Արթուրի դպրոցական կյանքն անցել է Գոդդերի անվան նախապատրաստական դպրոցում։ Երբ տղան դարձավ 9 տարեկան, հարուստ բարեկամներն առաջարկեցին վճարել նրա կրթության համար և ուղարկեցին տղային հետագա 7 տարվա ժամանակով Սթոնիհերստ ճիզվիտական փակ քոլեջ , որտեղից ապագա գրողը դուրս բերեց ատելությունը դեպի կրոնական ու դասային նախապաշտամունքը, ինչպես նաև դեպի ֆիզիկական պատիժը։ Այդ տարիների փոքրաթիվ երջանիկ պահերը կապված էին մորը ուղղված նամակների հետ. կյանքի իրադարձությունների մասին մանրամասն նկարագրելու սովորության հետ նա չբաժանվեց ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի այդ, գիշերօթիկում Դոյլը հաճույքով զբաղվում էր սպորտով, հիմնականում կրիկետով, ինչպես նաև բացահայտեց իր մեջ պատմողական տաղանդը՝ իր շուրջ հավաքելով տարիքակիցներին, որոնք հաճույքով լսում էին ընթացքում հորինվող պատմությունները։

 

Վերջին տարիները

1920-ական թվականների ամբողջ երկրորդ կեսը գրողն անցկացրեց ճանապարհորդություններում՝ լինելով բոլոր մայրցամաքներում, չդադարելցնելով հրապարակախոսական գործունեությունը։ 1929 թվականին կարճ ժամանակով վերադարձավ Անգլիա, որպեսզի նշի 70-ամյակը։ Այնուհետև Դոյլը մեկնեց Սկանդինավիա նույն նպատակով՝ քարոզելու «… կրոնի և նրանից անքակտելի պրակտիկ ոգեպաշտության վերածնունդը, որն էլ միակ հակաթույնն է գիտական մատերիալիզմի դեմ». Այս վերջին ուղևորությունը քայքայեց նրա առողջությունը. հաջորդ տարվա գարունը նա անցկացրեց անկողնում մտերիմների շրջանում։

Որոշ ժամանակահատված նկատվեց առողջության բարելավում, և գրողն անմիջապես մեկնեց Լոնդոն, որպեսզի արտաքին գործերիի նախարարի հետ զրույցում պահանջի մեդիումներին հետապնդող օրենքների չեղարկում։ Այս ջանքը վերջինը եղավ.1930 թվականի հուլիսի 7-ի վաղ առավոտյան Քրոուբորոյի  իր տանը սրտի կաթվածից մահացավ Կոնան Դոյլը։ Նա թաղված է իր այգու տնակից ոչ հեռու։ Տապանաքարի վրա այրու խնդրանքով փորագրվել է ասպետական կարգախոս՝ Steel True, Blade Straight («Հավատարիմ ինչպես պողպատ, ուղիղ ինչպես շեղբ»):