MENU

Հարավային Կորեայի հանրապետություն

lilinews.moy.su

 

Հարավային Կորեան պաշտոնապես հայտնի որպես Կորեայի Հանրապետություն (կորեերեն՝ 대한민국), պետություն Արևելյան Ասիայում, գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հարևան երկրներն են՝ արևելքում Ճապոնիան, արևմուտքում՝ Չինաստանը, հյուսիսում՝ Հյուսիսային Կորեան։

 

Տարածքը՝ 99 392 կմ2 է,

Բնակչությունը՝ 50 միլիոն 

Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է Սեուլը (10 միլիոն բնակչություն)

Կրոն՝ Կորեայի Հանրապետության բնակչության կազմն ըստ դավանանքի հետևյալն է՝

  • քրիստոնյաներ՝ 31.6 %,
  • բուդդայականներ՝ 24.2 %,
  • աթեիստներ՝ 43.3 %

Ժամային գոտի՝ +9

 

Լեզու :  Թեև կորեական գիրը ստեղծվել է 1444 թ-ին, այնուամենայնիվ, մինչև   19-րդ դարի վերջը վերջը Կորեայի պետական գիրը եղել է չինարենը, 1894 թ-ից՝ խառը (չին-կորեական), գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից՝ ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ուղղությամբ, ձախից՝ աջ։ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն օգտագործվում է կորեական (ունի 40 գրանիշ), իսկ Հարավային Կորեայում՝ խառը գիրը։

Կորեերենը վերագրում են մեկուսացած լեզուներին, թեև ծագման մասին կան տարբեր կարծիքներ (դրավիդյան, ճապոնական, հնասիական, հնդեվրոպական և այլն)։ Ունի 6 բարբառ՝ հյուսիս-արևելյան, հյուսիս-արևմտյան, կենտրոնական, հարավ-արևելյան, հարավ-արևմտյան և Չեջուդո կղզու բարբառը։ Կորեերեն լեզուն գործածում է կորեական գիրը՝ հանգըլը, օգտագործելով նաև չինական հանջա հիերոգլիֆներ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման կորեերենը 13-րդն է։

Կարգախոս՝ «널리 인간 세계를 이롭게 하라» («Եկեք ընդլայնենք մարդկային աշխարհը»)

Արժույթ՝ վոն

Խորհրդանիշները՝ դրոշ,զինանշան, օրհներգ

 

Դրոշ

lilinews.moy.su

 

Կորեայի Հանրապետության դրոշ կամ Թեգըկգի (կոր.՝ 대한민국의 국기), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Հարավային Կորեայի պետական խորհրդանիշներից մեկը: Այն բաղկացած է 4 գույներից՝ սպիտակ , սև, կարմիր և կապույտ: Սպիտակը համարվում է Կորեայի ազգային գույնը։ Կենտրոնական խորհրդանշանը արտացոլում է տիեզերքին՝ որպես մեկ ամբողջական (դաոսիզմ) հայացքները․ այս պատկերում առկա երկու հակադարձ էներգիաները՝ «ին»֊ը և «յան»֊ը միահյուսվում են, փոխազդում իրար (ինը համապատասխանում է կապույտ գույնի էլեմենտին, յանը՝ կարմիրին)։

Ին և յան, Մեծ Սկիզբ, կորեերեն՝ «Թեգըկ» (կոր.՝ 태극), այդ պատճառով էլ դրոշը ստացել է «Թեգըկգի»՝ Մեծ Սկզբի դրոշ անվանումը (կոր.՝ 태극기)։ Դրոշի անկյուններով տեղադրված են տրիգրամներ, որոնք էլ իրենց հերթին կազմված են «ին»֊ից (ընդհատված գծեր) և «յան»֊ից (անընդհատ գծեր)։  Տրիգրամները խորհրդանշում են (վերևի մասից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ երկինք, հարավ, ամառ, օդ ,լուսին, արևմուտք, աշուն, ջուր, երկիր, հյուսիս, ձմեռ, հող, արև, արևմուտք, գարուն և կրակ: Սև գույնը խորհրդանշում է զգոնություն, հաստատակամություն, ողջախոհություն և արդարություն։

 

Կորեայի Հանրապետության օրհներգ

 

Բառերի հեղինակը հայտնի չէ, բայց կա վարկած, ըստ որի, հիմնի հեղինակը Փենյանի դպրոցի տնօրեն Յուն Ջիհոն է։

Կատարվել է 1896 թվականին Սեուլում, «Անկախության կամարի» բացման ժամանակ։ Ինքնիշխանության կորստից հետո Կորեայի վտարանդի կառավարությունն այն դարձրեց ազգային հիմն։

1948 թվականի օգոստոսի 15-ին՝ Հարավային Կորեայի հիմնադրման օրվա արարողությանը, հիմնի երաժշտությունը փոխարինվեց 1936 թվականին կորեացի կոմպոզիտոր Ան Իկթեի կողմից գրված երաժշտությամբ։ Մինչ այդ, որպես երաժշտություն օգտագործվում էր շոտլանդական «Auld Lang Syne» ժողովրդական երգը։

 

Օրհներգի տեքստ

Օրիգինալ տեքստ ( կորեերեն ) Կորեերենի նոր ռոմանականացում

동해물과 백두산이 마르고 닳도록
하느님이 보우하사 우리 나라만세

남산위에 저 소나무 철갑을 두른 듯                                    바람서리 불변함은 우리 기상일 세.

가을하늘 공활한데 높고 구름없이
밝은달은 우리가슴 일편단심일세.

이기상과 이맘으로 충성을 다하여
괴로우나 즐거우나 나라 사랑하세.

무궁화 삼천리 화려강산
대한사람 대한으로 길이 보전하세.

Donghae mulgwa Baekdusani mareugo daltorok
haneunimi bouhasa urinara manse 


Namsan wie jeo sonamu cheolgabeul dureundeut
baram seori bulbyeonhameun uri gisangilse

gaeul haneul gonghwalhande nopgo gureum eopsi
balgeun dareun uri gaseum ilpyeondansimilse

i gisanggwa i mameuro chungseongeul dahayeo
goerouna jeulgeouna nara saranghase

mugunghwa samcheolli hwaryeogangsan
Daehan saram Daehaneuro giri bojeonhase