«Ծովագայլը» (անգլ.՝ Sea Wolf), ամերիկացի գրող Ջեկ Լոդնոնի հոգեբանական, արկածային վեպը, որը գրվել է 1904 թվականին և նույն թվականին էլ հրատարակվել ԱՄՆ-ում, անմիջապես դառնալով բեսթսելլեր։

Սյուժե
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1893 թվականին,Խաղաղ օվկիանոսում։ Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Հեմփրի վան Վեյդենը, որը հայտնի գրական քննադատ է, լաստանավով ուղևորվում է իր ընկերոջը հյուր, սակայն ճանապարհին նավաբեկության է ենթարկվում։ Ջրից նրան վերցնում է «Ուրվական» (անգլ.՝ Ghost) առևտրանավը, որի հրամանատարն է Գայլ Լարսենը[2]։
Նավարկության հենց սկզբում մահանում է նավապետի օգնականը, նրա փոխարեն օգնական է նշանակվում նավաստիներից մեկը, իսկ վան Վեյդենին նավապետը նշանակում է յունգա՝ խոհարար Մահրիդջի ղեկավարությամբ։ Վերջինս ամեն հնարավոր պահի ցանկանում է շահագործել նոր նշանակված յունգային։ Գայլ Լարսենը, իր աձնակազմի 22 անդամների հետ միասին, Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերում զբաղվում է ծովակատուների մորթիների որսով։
Խոհարարի կողմից կողոպտված լինելու բողոքով նավապետի խուցը այցելած վան Վեյդենը, ի զարմանս իրեն, նրա խցում հայտնաբերում է աստղագիտության և ֆիզիկայի մասին գրքեր, Դարվինի աշխատություններ և Շեքսպիրիստեղծագործություններ և այլն։ Նավապետը նրան է ներկայացնում իր սեփական փիլիսոփայությունը, ըստ որի կյանքն անիմաստ է և «ուժեղները կլանում են թույլերին»։ Ունենալով ահռելի ֆիզիկական ուժ, որի շնորհիվ նա պահպանում է նավի կարգապահությունը, Գայլ Լարսենը, միաժամանակ, տառապում է ուժեղ գլխացավերով։
Նավարկության ընթացքում վան Վեյդենը, չունենալով նավարկության գործում ոչ մի ունակություն և գիտություն, նշանակվում է նավապետի ավագ օգնական։ Նավի վրա խռովություն է բարձրանում։ Նավաստիները ցանկանում են սպանել Գայլ Լարսենին, սակայն անհաջողության են մատնվում։ Նավապետը պատժում է իր օգնականին և նրա փոխարեն նավապետի օգնական է նշանակում վան Վեյդենին։
Նավաստիներ Ջոնսոնին և Լինչին հետապնդելու ժամանակ, որոնք փախել էին նավից, «Ուրվական»-ի անձնակազմը փրկում է նավաբեկության ենթարկված ևս մեկ խումբ, որոնց մեջ է լինում բանաստեղծուհի Մոդ Բուստերը։ Վան Վեյդենը առաջին իսկ պահից համակրանք է զգում դեպի Մոդը։ Գայլ Լարսենը, հասնելով նավի փախստականներին, նրանց նավ չի վերցնում և թողնում է կործանվելու փոթորկից, քանի որ վան Վեյդենին խոստացել էր ձեռք չտալ նրանց։
Գայլ Լարսենի հետ հակամարտությունից հետո, վան Վեյդենը և Մոդը որոշում են փախչել նավից։ Օգտվելով նրանից, որ նավապետի մոտ սկսվում է գլխացավի հերթական նոպան, նրանք նավակով ծով են դուրս գալիս և մի քանի շաբաթ նավարկեքուց հետո հասնում են մի կղզյակի, որին տալիս են «Ջանքերի կղզի» (անգլ.՝ Endeavour Island) անվանումը։
Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում վնասված նավ։ Դա «Ուրվական»-ն էր, որը հարձակման էր ենթարկվել Գայլ Լարսենի եղբայր Մահ Լարսենի կողմից և կործանվել, իսկ Մահրիջը այրել էր այն։ Նավում մնացել էր միայն Գայլ Լարսենը, որը գլխացավի նոպայի արդյունքում կորցրել էր տեսողությունը։
Վան Վեյդենը և Մոդը կարգի են բերում «Ուրվական»-ը և ծով են դուրս գալիս։ Գայլ Լարսենը, որի մոտ կորչում են բոլոր մարդկային զգացմունքները և անդամալույծ է դառնում, մահանում է։ Խաղաղ օվկիանոսում նրանց փրկության է հասնում մի նավ և վան Վեյդենը և Մոդը միմյանց խոստովանում են իրենց զգացմունքների մասին։
Գիրքը կարող եք ընփերցել օնլայն այստեղից..