MENU

 

Մեր ոտքերը  անընդմեջ «տանջվում են» անհարմար կոշիկների մեջ` կրելով սինթետիկ նյութերի բոլոր կործանիչ ազդեցությունները: Դրան գումարվում են նաև ոտքերի ամենօրյա անխուսափելի ծանրաբեռնվածությունն ու հոգնածությունը, և, խնդրեմ, արդյունքն ամենևին հուսադրող չէ:
Սակայն վհատվելու կարիք չկա: Կան այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան, չնայած այս ամենին, հոգալ մեր ոտքերի մասին, պահպանել դրանց գեղեցկությունն ու առողջությունը:

Միջոց 1. Ոտքերի հոգնածության և լարվածության դեմ

Եթե ձեր ոտքերը հոգնածությունից ծանրացել են, իսկ դրանց արտաքին տեսքը, ասենք այսպես, այնքան էլ գոհացուցիչ չէ, ապա դիմեք հետևյալ միջոցին:
Կարտոֆիլը լավ լվացեք, կեղևը մաքրեք ու հենց մաքրած կեղևը խաշեք ջրում: Հենց որ դրանք եփվեն, եփուկը փոքր-ինչ հովացրեք, ապա առանց քամելու լցրեք թասի մեջ ու ոտքերը դրեք մեջը: 10-15 րոպե հետո ոտքերը եփուկից հանեք, չորացրեք փափուկ սրբիչով, քսեք ոտքերի համար նախատեսված քսուք և յուրաքանչյուր կրունկը մի քանի րոպե մերսեք: Այս ամենից հետո պառկեք մի քանի րոպե և ոտքերը դրեք այնպես, որ դրանք սրտի մակարդակից բարձր լինեն: Կարող եք հենել պատին, կամ տակը բարձ դնել: Դա թույլ կտա խուսափել այտուցներից:

Միջոց 2. Կրունկների կոշտության դեմ

Գետնի վրա կտոր փռեք, վրան լցրեք մի քանի հատ հենց նոր եփած և տրորած կարտոֆիլ, ոտքերը դրեք վրան և կտորի ծայրերը վրա բերեք կրունկների մոտ: Թողեք, որ կոմպրեսը մնա կրունկների վրա 15-20 րոպե, ապա հանեք և ոտքերը լվացեք տաք ջրով:
Այս միջոցը կօգնի ազատվել կրունկների կոշտությունից, մաշկը կդարձնի փափուկ և հարթ: