Հյուսիսային Կորեա կամ Կորեակայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն
ԿԺԴՀ-ն սոցիալիստական պետություն է, գտնըվում է Կորեա թերակղզու հյուսիսային մասում, մասամբ՝ Եվրասիա մայրցամաքում։

Տարածությունը 121,2 հզ. կմ2 է
Բնակչությունը՝ մոտ 17 միլիոն (1978)
Պետական լեզուն՝ կորեերեն
Դրամական միավորը՝ վոնան
Մայրաքաղաքը՝ Փխենյանը։ Բաժանված է 9 նահանգի։ Փխենյան, Չհոնջին, համխին, Կեսոն կենտրոնական ենթակայության քաղաքները առանձնացված են որպես հատուկ վարչական միավորներ և հավասար եցւիս ծ պրովինցիաների։
Տրանսպորտ՝ երկաթուղիների երկարությունը ավելի քան 6 հզ. կմ է (որից 4 հզ. կմճ էլեկտրիֆիկացւլած), ավտոճանապարհներինը՝ 21 հզ. կմ-ից ավելի։ Նավարկելի են խոշոր գետերի ստորին հոսանքները։ Ծովային գլխավոր նավահանգիստներն են Չհոնջինը, Իփննամը, Վոնսանը, Նամփհոն։ Զարգանում է ավիահաղորդակցությունը։ Արտաքին տնտեսական կապերը։ 1979 թվականին ԿԺԴՀ առևտրական կապերի մեջ է եղել ավելի քան 100 երկրի հետ։ Գլխավոր գործընկերներն են սոցիալիստական երկրները, հատկապես ԱԱՀՄ-ը։ 1949 թվականի մարսփ 17-ի համաձայնագրով ԱԱՀՄ-ը ետպատերազմյան առաջին տասնամյակի ընթացքում ԿԺԴՀ-ի տնտեսության վերականգնման և նոր շինարարության համար անհատույց տրամադրել է 300 միլիոն ռոբլի։ ԽՍՀՄ-ի օգնությամբ վերականգնվել և կառուցվել են արդյունաբերական կոմբինատներ, գործարաններ, էլեկտրակայաններ և այլ ձեռնարկություններ։
Երաժշտություն
1946 թվականին ստեղծվել է երաժիշտների միավորում, որը հետագայում մտել է հյուսիսային Կորեայի գրականության և արվեստի գործիչների ասոցիացիայի մեջ։ Խոշոր քաղաքներում բացվել են երաժշտական ուսումնական հաստատություններ (1949 թվականին՝ Փխենյանի կոնսերվատորիան), համերգային դահլիճներ, երաժշտական թատրոններ։ Երաժշտական թատրոնում են զարգացել երկու հիմնական ժանրերը՝ չխանգիկը (ժող. երաժշտական դրամա) և կագիկը (ժամանակակից օպերա, որի կազմավորմանը նպաստել են կոմպոզիտորներ Լի Մյոն Աանը և խվան խակ Կինը)։ 1953 թվականին ստեղծվել է ԿԺԴՀ-ի կոմպոզիտորների միությունը։ 1955 թվականին Փխենյանում կառուցվել են ժամանակակից թատերական շենքեր և համերգային դահլիճ, ստեղծվել ֆիլհարմոնիա, սիմֆոնիկ մեծ նվագախումբ և այլ երաժըշտական կոլեկտիվներ, գրվել են առաջին սիմֆոնիկ երկերը (Մին Դո Սոնի «Առաջին սիմֆոնիան», Չո Գիլ Սոկի «Հանուն հայրենիքի» սիմֆոնիկ պոեմը)։ Առաջատարի դերը շարունակում է կատարել Փխենյանի պետ. գեղարվեստական թատրոնը, որի լավագույն բեմադրություններից են՝ Լի Մյոն Մանի և Աին Դո Մոնի «Պատմի՜ր, տայգա», Խամ խոն Գինի «Լուսինը Կիմգանսան լեռներում» և այլ գործեր։ Կորեայի երաժշտական կյանքում կարևոր տեղ են գրավում կորեական ժող. գործիքների անսամբլը, կորեական ժող. բանակի երգի և պարի անսամբլը։ 1946 թվականից Փխենյանում գործում է բալետային ստուդիա (1952 թվականից՝ պետական բալետային ստուդիա)։
Դրոշը
![]()
Հյուսիսային Կորեայի դրոշը Հյուսիսային Կորեայի պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է Հս Կորեայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, սպիտակ գույներից ՝լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Դրոշը ընդունվել է 1948 թ.-ի սեպտեմբերի 8-ին։