21:12 Տեղեկություններ Կորեայի մասին | |
✿ Կորեան շատ անվտանգ երկիր է: Աղջիկները կարող են չվախենալ գիշերը միայնակ փողոցներում զբոսնելուց: ✿ Հայրենական արտադրության ապրանքները Կորեայում շատ են գնահատվում: Այդ պատճառով շատ դժվար է արտասահմանյան արտադրության ապրանք գտնել: ✿ Կորեայում ատամնաբույժի ծառայությունները շատ թանկ արժեն, այդ պատճառով կորեացիները մանրակրկտորեն հետևում են իրենց ատամների հիգիենային: Նրանք ամեն ուտելուց և սուրճ խմելուց հետո լվանում են ատամները, ինչպես նաև իրենց պայուսակում միշտ պահում են ատամի խոզանակ: Որոշ հաստատություններում կարելի է գտնել անվճար ատամի խոզանակ հենց զուգարանում: ✿ Գրեթե ցանկացած կորեացու կյանքում ուսումը առաջին տեղում է: Կորեացիները սովորում են վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, շաբաթվա ամեն օր և արձակուրդներն օգտագործում են լրացուցիչ դասընթացների գնալու ու ինքնուսուցմամբ զբաղվելու համար: ✿ Կորեայում արձակուրդ հասկացողություն չկա: Որպես կանոն կան մի քանի օրեր՝ օգոստոսի սկզբին, երբ շատ աշխատողներ ազատ օր են վերցնում՝ մի քիչ հանգստանանալու կամ արտասահման գնալու համար: ✿ Պետական ուսումնական հաստատություններում ուսուցիչներին աշխատանքից կարող է հեռացնել միայն նախագահը, քանի որ Կորեայում ուսուցչի աշխատանքը շատ է հարգվում և բարձր է վարձատրվում: ✿ Չնայած նրան, որ Կորեայի փողոցները շատ մաքուր են՝ այնուամենայնիվ շատ դժվար է փողոցում աղբաման գտնել: ✿ Կորեայում բոլորն էլ բջջային հեռախոս ունեն..նույնիսկ բոմժերը…չէ, կատակ չեմ անում, իսկապես
✿Կորեայում ուտելիքի պաշտամունք է: «Ինչպես ես?» -ի փոխարեն կորեացիները հարցնում են «Լավ ես կերել?». ✿ Կորեայում ընդունված է բարևել բեռնակիրներին, ավտոբուսների վարորդներին, հավաքարարներին, մի խոսքով բոլորին:Դուք հարգանք եք ցուցաբերում ձեզնից տարիքով մեծին, իսկ թե ինչ է նա աշխատում, դա կարևոր չէ:
✿ Չնայած տարածված կարծիքին՝ Կորեայում շատ քչերն են շան միս փորձել:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |
|
| |



Ճիշտ է գիտեի բայց մերսի տեղեկութըան համար 
