
Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։ Մայն Ռիդը ծնվել է 1818 թ. ապրիլի 4-ին քահանայի ընտանիքում։ Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից։ 1840 թ. նա մեկնում է Ամերիակ , փնտրելու արկածներ՝ ծանոթանում է այնտեղի հնդիկների կյանքին, կատարում որսորդություններ։ Եվ այնտեղ իր ապրած արկածները օգնում են իրեն հետագայում ստեղծագործելու։ 1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցությունն է ունեցել մեքսիկական պատերազմին։ Այս իրադարձությունը նա հրատարակել է իր առաջին վեպում։ Պատերազմում նա ստանում է ծանր հարված իր ոտքին, որն էլ անհանգստացնում է իրեն ողջ կյանքի ընթացքում և արդեն իր ծեր հասակում բերում է հաշվանդամության։ Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել։ 1848 թ. Մայն Ռիդը դուրս է գալիս զորականի կազմից և վերադառնում է Եվրոպա։ Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ. և որը նկարագրում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ։ Հաջորդ իր 10 տարիների ընթացքում դուրս են եկել իր լավագույն վեպերը՝"Scalphunters", "The Quadroon", "Սեմինոլների առաջնորդ Օցեոլան" և այլն։ 33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ։ Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ, անգլիական արիստոկրատ ընտանիքից։ Որից հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը։ 1860-ական թթ. սկսվում է պատերազմ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի միջև։ Մայն Ռիդը անցնում է Հյուսիսային Ամերկայի կողմը։ Այսպիսով 3 տաի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա։ Ձեռք բերելով հանրաճանաչություն, Մայն Ռիդը ստեղծագործում է գիտահանրական հանրաճանաչ գրքեր երիտասարդության համար։ Միևնույն ժամանակ նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներով և 1883 թ. մահանում է։
Հետաքրքիր փաստեր կյանքից
Մայն Ռիդը սկսել է ստեղծագործել 1942 թ. աշնանից։ Առաջին իր բանաստեղծությունները հրատարակվել են թերթերում։ Բացի բանաստեղծություններից և պատմվածքներից, գրել է նաև պիեսներ։ Իր առաջին պիեսը "Սիրո նահատակ"-ն է, որը բեմադրվել է Անգլիայի թատրոններում։ Մայն Ռիդի ստեղծագործությունները մեծ ճանաչում են ստացել և դրանք նունիսկ հետաքրքրել է հանրաճանաչ գրողների, ինչպիսիք են՝ Ռոբերտ Լուիսը, Ստիվենսոնը և ուրիշներ։ Նրա ստեղծագործություններով հետաքրքրվել է նաև Ջեկ Լոնդոնը։ Մայն Ռիդի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով։
Անունը
Կնունքի ժամանակ ապագա գրողը ստացել է Թոմաս Մայն անունը, ի հիշատակ մեծ պապի։ Հետագայում հոր հետ, որը կրում էր նույն անունը, չխառնելու համար սկսեցին կոչել միայն երկրորդ անունով։ Անգլերեն անունը գրվում է «Thomas Mayne Reid», որը պետք է կարդացվեր «Թոմաս Մեյն Ռիդ», բայց ռուսական հրատարակությունում սխալ է գրվել և արմատացել է «Մայն» ձևը։ Հայերենն էլ օգտագործել է այդ տարբերակը։