MENU

Վավերագրական գրականություն

Գրականության ինքնուրույն տեսակ, որի օբյեկտիվ հիմքն ու առարկան փաստերի, փաստաթղթերի, իրական դեմքերի ու դեպքերի ճշմարտապատում աշխարհն է։ Վավերագրական գրականությունը ակունքներով ու զարգացման ուղիներով կապվում է գիտության, արվեստի, փիլյան, հրապարակախոսության, սոցիոլոգիայի և հոգևոր գործունեության այլ ոլորտների հետ։ Համաշխարհային գրկ․ հարուստ է վավերագրական գրականության տարատեսակներով՝ քաղաքական, փիլ-հրապարակախոսական, պամֆլետ ու ֆելիետոն, հուշագրություններ, օրագրեր, ճամփորդական նոթեր, ակնարկներ՝ բարքագրական ակնարկ, ակնարկ-էսսե, գրական դիմանկար։ Սովետական գրականությունում լայն տարածում է ստացել հատկապես պրոբլեմային ակնարկը։ Հայ գրականությունը նույնպես հարուստ է վավերագրական գրականությամբ հին տարեգրություններից, վարքագրություններից, ճամփորդական նոթերից մինչև գրականության դասական ու ժամանակակից շրջաններին բնորոշ վավերագրությունները՝ օրագիր, հուշագրություն, ինքնակենսագրական վեպ, պատմվածք, ակնարկ,պաֆլետ, ֆելիետոն,գրական դիմանկար: