MENU

Ձմռան ցուրտը բացասաբար է ազդում մեր վարսերի որակի վրա : Մազերը գեղեցիկ և գրավիչ հաղորդելուց զատ , ունեն շատ կարևոր մի գործառույթ, դրանք ցրտից պաշտպանում են գլուխը:Հետևաբար պետք է խնամել վարսերը և որոշակի ժամանակ հատկացնել դրանց հատկապես ցուրտ եղանակին:

 

Հիմնական խնամք 

Առաջին հերթին պետք է բարելավել արյան շրջանառությունը: Ամեն անգամ լվանալուց հետք պետք է մի քիչ մերսել այն : Բացի այդ, հարկավոր է նաև կիրառել սնուցող վերականգնող դիմակներ: Նշենք , որ նման միջոցները հարուստ լինեն B, F վիտամիներով: Ի դեպ , գլուխը միայն տաք ջրով է պետք լվանալ:Ցուրտ եղանակին  մազերի վրա բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն ցուրտը , այլև քիմիական նյութերը, վարսահարդարիչով մազերը չորացնելը  և այլն Լ Փորձեք մազերըը վարսահարդարիչով չչորացնել, սակայն չի նշանակում , որ պետք է խոնավ կամ թաց մազերով տանից դուրս գալ: Պետք չէ նաև մոռանալ հատուկ պաշտպանիչ միջոցների մասին, որոնք կպահպանեն ձեր մազերի ամրությունը՝գաղտնիքը գլխարկն է երբեք առանց գլխարկի տանից դուրս մի եկեք, որովհետեւ այն ոչ միայն նվազեցնում է հարբուխի կամ մրսածության առաջացումը, այլեւ պաշտպանում է ձեր մազերը։ Խնդիրն այն է, որ ցրտի ներգործության արդյունքում արյունատար անոթները ճնշվում եւ սեղմվում են, ինչի հետեւանքով մազերի սնուցումը սահմանափակվում է, ինչն էլ հանգեցնում է մազարմատների թուլացման կամ մազաթափության։ Երկար մազեր ունենալու դեպքում մեծ ուշադրություն եւ խնամք է պետք հատկացնել մազերի ծայրերին, քանի որ առաջին հերթին տուժում է մազերի հենց այդ հատվածը։ Ձմռանը պետք է մազերը հավաքել եւ «թաքցնել» գլխարկի տակ։

 

Սննդակարգ

Գաղտնիք չէ, որ ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների եւ միկրոէլեմենտների պակաս է զգում։ Օգտակար նյութերի պակասի դեպքում մազերը «սթրես են ապրում»՝ դառնալով ավելի բարակ, անփայլ եւ դյուրաբեկ։ Խնդիրն այն է, որ սննդից ստացված օգտակար նյութերը ամենավերջում են հասնում մեր մազերի ֆոլիկուլներին, հետեւաբար գեղեցիկ եւ փարթամ վարսեր ունենալու համար անհրաժեշտ է վիտամինային կոմպլեքսներ օգտագործել։