MENU

Դետեկտիվ գրականություն (լատ.՝  բացահայտում)

Ժամանակակից արկածային գրականության տեսակ, որտեղ նկարագրվում է խորհրդավոր հանցագործությունների բացահայտումը՝ փաստերի տրամաբանական վերլուծությամբ։ Դետեկտիվ ժանրի երկերն աչքի են ընկնում սյուժետային բազմազան գծերով, սուր հակասություններով ու բախումներով, սրընթաց դեպքերով, որոնք ավարտվում են խճճված հանգույցների լուծմամբ։ Դետեկտիվ գրականության հիմնադիրն է ամերիկյան գրող Պոն ՝«Սպանություն Մորգ փողոցում» ստեղծագործությամբ։ Սյուժետային առումով տարբերում են երկու տիպի դետեկտիվ գրականություններ՝ ինտելեկտուալ և արկածային։ Առաջինը զարգանում է հետաքննությունների պրոցեսի հիման վրա, երկրորդը՝ դրամատիկական նոր Էպիզոդների, նոր հանցագործությունների նկարագրությամբ։ Դետեկտիվ գրականության զարգացման գործում մեծ դեր են խաղացել Է․ Ուոլեսը, Դ․ Լ․ Սեյերեսը, Գ․ Կ․ Չեստերտոնը, ժ․ Սիմենոնը (Ֆրանսիա) և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայնորեն տարածվել է հակաինտելեկտուալ դետեկտիվ , որը զուրկ է սոցիալական պրոբլեմատիկայից ։ 20-րդ դարի կեսերին լայն տարածում գտան դետեկտիվ գրականության վերափոխված տեսակները, քրեական, լրտեսական, ոստիկանական  վեպերը, ինչպես նաև գիտաֆանտաստիկ գաղափարի վրա հիմևված դետեկտիվ սյուժեները։ Խորհրդային դետեկտիվ գականության սկզբնավորողներն են Մ․ Շահինյանը  և Ա․ Ն․ Տոլստոյը: Արդի կապիտալիստական երկրներում տարածված են, այսպես կոչված, «սուպերմենների» (գերմարդ անհատներ) մասին պատմող գրքերը։ Դետեկտիվ ժանրը մեծ տարածում ունի նան ժամանակակից կինոարվեստում։