MENU

Դեմքի մաշկի խնամք

 

Ամեն րոպե, ամեն ժամ մի շարք բաներ բացասաբար ազդում են դեմքի մաշկի վրա. փոշի, սխալ խնամք, ցուրտ, անեմիա (վիտամինային անբավարարություն) և այլն: Այդ իսկ պատճառով դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք, որ իր մեջ ներառում է ոչ միայն դեմքի մաշկի ամենօրյա հիգիենա, այլ նաև մաշկի համար նախատեսված պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ: Նման պրոցեդուրաներից են դեմքի մաշկի համար նախատեսված դիմակները, որոնք կարելի է շատ հեշտ պատրաստել տան պայմաններում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված մի քանի դիմակների շատ պարզ բաղադրատոմսեր, որոնք կմաքրեն, կփափկեցնեն, կհարթեցնեն և կսնուցեն ձեր դեմքի մաշկը:

Հիշեք, որ մինչ դիմակը դեմքին քսելը, անհրաժշտ է վստահ լինել, որ դուք ալերգիկ չեք դիմակի որևէ բաղադրիչի նկատմամբ:

Մաքրող Դիմակ Դեղձից

Կտրատել դեղձը և մանրացրած կտորներն անցկացնել քերիչով: Ավելացնել 1ճ/գդ կոնյակ: Դիմակը պահել դեմքի վրա 10-15 րոպե, որից հետո լվանալ դեմքը գոլ ջրով:

Դդումից Դիմակ Դեմքի Համար

1ճ/գդ բուսական յուղը խառնել 2 ճ/գդ խաշած դդումի հետ: Պահել դիմակը դեմքի վրա 15-20 րոպե, որից հետո լվանալ դեմքը ջրով:

Մեղրով Դիմակ Դեմքի Համար

Ձվի 1 դեղնուցին ավելացնել 1թ/գդ մեղր, 1ճ/գդ բուսական յուղ, խառնել այդ ամենը: Ստացված խառնուրդը քսել դեմքին ու պահել 20-30 րոպե, որից հետո լվանալ դեմքը ջրով: