MENU
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 10 » Փաստեր Կորեայի մասին
13:38
Փաստեր Կորեայի մասին

10 Հետաքրքիր փաստեր Կորեայի մասին 

lilinews.moy.su

1. Կորեացիների մոտ տարածված է մի առասպել, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել կորեական ազգը: Առասպելում պատմվում է, որ սրանից հազարավոր տարիներ առաջ երկրի վրա իջավ Hwanung աստվածը, որ ստեղծեց կնոջն ու արջին: Այնուհետեւ սրանք ամուսնացան եւ որդի ունեցան Տանգուն անունով, որը հենց դարձավ Կորեայի հիմնադիրը: Մ.թ.ա. 2333թ. նա կառուցեց Չոսոն մայրաքաղաքը, եւ նորաստեղծ պետությունը սկսեց հզորանալ: Հետաքրքրական է, որ «Չոսոն» թարգմանաբար նշանակում է «Առավոտյան թարմության երկիր»:

2. Եվրոպացիներից առաջինը Կորեայում երեւացել են հոլանդացիները, 1600-ական թթ., առեւտարական նավով: 1910-1945թթ. Կորեան եղել է Ճապոնիայի գաղութը: Հենց 1945թ.-ին է Կորեայում ստեղծվել երկու հանրապետություն՝ Հարավային Կորեա եւ Հյուսիսային Կորեա:

3. Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, այստեղ առավել ծանր հանցագործությունները հազվադեպ երեւույթ են:

4. Շատերի կարծիքով, կորեացի աղջիկները շատ ավելի գեղեցիկ են, քան ճապոնուհիները կան չինուհիները: Երկրում մեծ պահանջարկ ունի պլաստիկ վիրաբուժությունը: Կորեացի աղջիկները շատ հետեւողականորեն են վերաբերվում իրենց արտաքինին, նրանց գրեթե երբեք չես հանդիպի առանց շպարի: Կորեացի տղաների մեծամասնությունը կարելի է անվանել շատ կանացի, նրանք հետեւում են իրենց արտաքինին այնպես, ինչպես աղջիկները, օգտվում են խնամքի տարբեր միջոցներից եւ այլն: Եթե ճանաչում եք կորեացի երգիչների կամ դերասանների, ապա կհաստատեք, որ նրանք, որպես կանոն, «քաղցրիկ» տղաներ են (խոսքը «Gangnam Style» երգողին չի վերաբերում):

5. Ամենատարածված կրոնը երկրում քրիստոնեությունն է, քրիստոնյա է երկրի բկակչության 29%-ը, բուդդիստների թիվը կազմում է 23%: Մոտ 46%-ը աթեիստներ են եւ այլն: Յորդո շրջանում գտնվող Ավետարանական եկեղեցին համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող քրիստոնեական տաճարը: Ամեն շաբաթ այս եկեղեցի է այցելում մոտ 20 հզր. մարդ:

6. Կորեայի ամենահայտնի ազգային տոներն են Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի, եւ Աշնանային փառատոնը:

7. Չնայած տարածված կարծիքին՝ Կորեայում հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, որը կյանքում գոնե մեկ անգամ կերել է շան միս:

8. Թեքվանդո մարտարվեստը հորինվել է Կորեայում:

9. Երկրի մայրաքաղաքը Սեուլն է, որտեղ ապրում է մոտ 10 մլն. մարդ: Թարգմանաբար «Սեուլ» հենց նշանակում է «մայրաքաղաք»:

10.  Տնտեսական հիանալի ցուցանիշների եւ ժամանակակից      տեխնոլոգիաներին զարկ տալու համար Հարավային    Կորեան,Սինգապուրը, Հոնգկոնգը եւ Թայվանը կոչում են «Չորս ասիական վագրեր»:

Դիտումներ: 452 | Ավելացրեց: Admin96 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 Ester • 14:33, 15.07.2016
Քրիստոնեությո՞ւնն է ամենատարածվածը։ Զարմանալի էր։
avatar