16:44 Լավագույն դրամաները 2015թ. | |
Հետևելով մեր հայ կորեամոլ ազգի պահանջ-խնդրանքներին Ձեզ եմ ներկայացնում կորեական մի քանի դրամաներ,որոնք համարվում են 2015 թվականի լավագույնները: 12.Դիմակ
Սյուժե: Դրաման պատմում է այն մադկանց մասին , ովքեր թաքցնում են իրենց իսկական էությունը դիմակի տակ: Ջի Սուկը անցնում է դժվարին ժամանակահատված՝ հոր հսկայական պարտքերի պատճառով:Նա սկսում է ապրել,ինչպես Ին Հա, հարուստ ընտանիքի աղջիկ:Երբ Մին ՈՒ-ն 7 տարեկան էր, նա դարձավ խոշոր կորպորացիայի ժառանգը, որը պատկանում էր իր ընտանիքին:Շնորհիվ իր ընտանիքի, նա ծանոթանում է Ին Հայի հետ ,ով իր համար տարբերվում է մյուս բոլոր մեծահարուստներից, ում հանդիպել է երբևէ…
11.Իմ սիրելի Ին Դոնը
Սյուժե: Չի Ին Հոն այդքան էլ հրաշալի մարդ չէ, նա դյուրագրգիռ և սթրեսային է: Ին Հոն դարձավ դերասան ոչ իր հայտնիության ,այլ Ին Դոնի (իր առաջին սերը) հետ հանդիպելու համար: Նա համոզված էր, որ չի կարողանա սիրել ուրիշին, ուստի հակված էր նրան փնտրելու:Նրանց սիրո պատմությունը 20 տարի շարունակվում էր:Երբ Ին Հոն վերջապես հանդիպում է Ին Դոնին , փոխում է նրա կյանքը, սակայն նա այն նույն աղջիկը չէր,որին երկար ժամանակ սիրել էր: Ին Դոնը մեծացել և փոխվել էր :Կարող եք արդյոք դուք վերադառնալ ձեր առաջին սիրուն ? Թե դուք կփոխվեք 20 տաի հետո ?
10. Ով ես դու ? — Դպրոց 2015
Սյուժե: Երկու երկվորյակ քույրեր ապրում են լրիվ տարբեր կյանքով , իրենց բաժանման օրից սկսած: Նրանցից մեկը խորհրդավոր կերպով անհետանում է , մյուսը կորցնում է հիշողությունը՝ ինքնասպանության պատճառով: Որից հետո նրան ընդունում են կորած քրոջ փոխարեն, նա սկսում է լրիվ նոր կյանք:
9. Կրկին ինչպես 20-ում
Սյուժե: Հա Նո Ռանը հանդիպում է իր նախկին ամուսնուն Կիմ Ու Չոլին 19 տարեկանում և հանկարծակի դառնում է մայր: Դրանից հետո նա զբաղվում է կնոջ և մոր պարտականություններով: Բայց 38 տարեկան Հա Նո Ռանը որոշում է փոխել իր կյանքը և ընդունվում է այն նույն համալսարանը, որտեղ սովորում է նաև իր որդին ,20 տարեկան Մին Սունը:Այստեղ սկսվում է կյանքի նոր փուլ , որտեղ նա ձեռք է բերում 20 տարեկան ընկերներ և փորձում է հարմարվել նրանց հետ :
8. 6 թռչող վիշապներ
Սյուժե: Իրադարձությունները << 6 թռչող վիշապներ >> դրամայում Չոսոն դինաստիայի օրոք է զարգացել,որտեղ պատմվում է 6 մարդկանց հաջողությունների մասին: Չոն Դո Չուն, Լի Բան Բոն, Լի Սոն Կյո, Բուն Հի, Լի Բան Չհի, Մու Խյոլ: Դրամայի գլխավոր կերպարը Լի Բան Բոնն է, տոհմի երրորդ թագավորը , ով օգնեց իր հորը ,Տեչհո արքային, ամրապնդել Չոսոն դինաստիան:
7. Յոն Պալ
Սյուժե: Կիմ Տե Հյոնը հոյակապ վիրաբույժ է , սակայն նրան միշտ հետևում են վարկատուները, որոնցից քրոջ բուժման համար պարտք էր վերցրել: Քույրը տառապում էր երիկամների հիվանդությամբ: Որպեսզի վաստակի գումար, բժշկական ծառայություններ է մատուցում հիվանդների տանը՝ բարձր վարձատրությամբ: Քանի դեռ վճարում էին, նրան չէր հետաքրքրում, թե արդյոք նրանք կապված են հանցագործության հետ, թե ոչ:
6. Սպանիր ինձ, բուժիր ինձ
Սյուժե: <<Սպանիր ինձ, բուժիր ինձ>> դրաման պատմում է հարուստ ժառանգի և հոգեբույժի հարաբերությունների մասին, որտեղ ժառանգը տառապում է բազմակի անձի համախտանիշով:
5.Նա շատ գեղեցիկ էր
Սյուժե: Չի Սոն Չհունը մանկության տարիներին տառապում էր ճարպակալումից և բավականին տգեղ տղա էր, բայց երբ մեծացավ դարձավ գեղեցիկ պատանի: Կիմ Հյո Չհինը շատ գեղեցիկ էր մանուկ ժամանակ , սակայն մեծանալով դարձավ հասարակ աղջիկ: Չի Սոն Չհունը փորձում էր գտնել իր առաջին սիրուն:
4. Նա տեսնում է հոտը
Սյուժե: <<Նա տեսնում է հոտը>> պատմում է դետեկտիվ Տեհյոյի մասին, ում կրտսեր քրոջը սպանել են , որրից հետո կորցրել է հոտի, համի և նույնիսկ ցավի զգացումը: Նա հանդիպում է աղջկա Օ Չո Ռիմ անունով , միակ սպանության վկան, որը նույնպես ունի բացառիկ վեցերորդ զգայարան՝ նա տեսնում է հոտը:
3. Օ~ իմ Վեներա
Սյուժե: <<Օ~ իմ Վեներա>> դրաման պատմում է կնոջ և տղամարդու պատմությունը, ովքեր գիտեն միմյանց երիտասարդ տարիքից: Կիմ Յոն Հոնը սպորտի մարզիչ է ,ով պարապում է ապագա աստղերի հետ , իսկ Կան Չհունը աշխատում է որպես իրավաբան, ով միքիչ թուլացել է ու հանգիստ է ձևակերպել իրեն և հիմա ցանկանում է գալ ֆիզիկական կազմվածքի: Կիմ Յոն Հոն կփորձի օգնել Կան Չհունին, և այդ ընթացքում նրանց հետ կպատահեն տարբեր դեպքեր, այդ թվում ռոմանտիկ:
2. Գիտնական,ով զբոսնում է գիշերը Սյուժե: <<Գիտնական,ով զբոսնում է գիշերը>> պատմողական դրամա է ,ֆանտազիայի տարրերով,որը պատմում է վամպիրի մասին, Կիմ Սոն Յոլ անունով: Մի անգամ գիշերով նա հանդիպում է գեղեցկադեմ գրավաճառի ,ով հագնված էր աղքատ ազնվականուհու նման և որի անունը Չո Յան Սոն էր:
1.Արտադրողը
Սյուժե: <<Արտադրողը >> պատմում է կուլիսային գործունեությամբ զբաղվող հեռուստաընկերության աշխատակազմի մասին:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |










