22:45 Կորեամոլության թեստ | |
Ես հետաքրքրված եմ կորեացիներով արդեն 4 տարի։ 4 տարի առաջ շատ քչերը գիտեին, թե ինչ է k-pop-ը, dorama-ն և ինձ թվում է նաև կորեացին(ում աչքերը նեղ և լայն էր ուրեմն նա կա’մ չինացի էր, կա’մ` ճապոնացի)։ Իսկ հիմա արդեն 2 տարի է(կամ գուցե ավելի քիչ) կորեացիները հայտնի են ամբողջ աշխարհով։ Աշխարհի բոլոր ծայրերում ճանաչում են նրանց, իսկ շատերն էլ` պաշտում, երկրպագում և մեծարում են նրանց։ Արդյո°ք դա ճիշտ է։ Մենք պատրաստել ենք մի թեստ ,որտեղ կպարզենք միասին արդյոք դուք վարակված եք կորեամոլությամբ: Սկսենք՝ Հիվանդության նշաններ. 1) Արդեն որոշել եք, որ անպայման գնալու եք Կորեա։ 2) Դուք միշտ խոնարհվում եք բարևելիս, շնորհակալություն ասելիս, և Դուք նույնիսկ չեք նկատում, թե դա ինչպես է լինում։ 3)Երբ Դուք հարցնում եք փողոցում անծանոթից մի բան, ու հազիվ եք զսպում ձեզ, որ չասեք ադժոսի։ 4)Բոլոր ծանոթ տղաներն մտքում(կամ բարձրաձայն) ասում եք օպպա։ 5)Խնդրում եք ձեր փոքր քրոջը ասել ձեզ օննի։ 6) Կիմչին դարձել է ձեր սիրելի ուտելիքը։ 7) Դուք չեք կոտրվի, եթե Դուք լինեք խեղճ, հիմար, չկարողանաք խոսալ, միշտ ընկնեք վատ դրության մեջ։ Ախր Դուք իդեալական հերոսուհի եք դոռամաների համար։ 8) Դուք շնորհակալության փոխարեն ասում եք <<կումաո>> հետո հիշում այդ բառը հայերեն։ 9) Խոսքի մեջ հաճախ եք օգտագործում ԱՅԳՈւ կամ ԱՇՇՇՇ։ 10) Նայելով կորեացիներին՝ ուտելու համար օգտագործում ես փայտիկներ, թեկուզ եթե անհարմար էլ լինի։ 11) Եթե ինչ-որ իրի վրա տեսնում եք <<Made in Korea>>, Դուք առանց տեսքին ուշադրություն դարձնելու ցանկանում եք այն ունենալ։ 12) Երբ պատմում եք ուրշներին Կորեայի մասին, ապա ասում եք. <<Իսկ մեզ մոտ…>>։ 13) Նայելով գեղեցիկ տղաներն մտածում եք. <<եթե քեզ շպար անեին, ծակեին ականջներդ, նորաոճ հագցնեին, դու կլինեիր իդեալական>>։ 14) Դուք չեք հասկանում Ian Somerhalder-ի, Johnny Bepp-ի և այլ տաղանդավոր մարդկանց ֆանատներին։ Որ տարբերակը համարում եք ճիշտ գրեք ներքևում ... | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
