12:44 Կորեացի նկարիչը պատկերել է իմպրովիզային քաղաքական կոմիքս | |
|
Կոմիքսների կորեացի նկարիչ, ծաղրանկարիչ և անիմատոր Կիմ Չոն-Գին իր ֆենոմենալ ունակությունները ցուցադրել է՝ նկարելով կորեական դրոշը: Նրա աշխատանքի արագացված ռեժիմով տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնում է Newsru.com-ը: Առանց որևէ նախնական ուրվագծերի նա նկարում է չափազանց վարժ, մարկերով իմպրովիզներ անում՝ կարծես ամբողջ պատկերը տեսնելով երևակայության մեջ: Նա նկարում է քաղաքական կոմիքս՝ մեծ թվով գործող անձանցով, որոնք արդյունքում ձևավորում են կորեական դրոշը: Նկարիչն աշխատում է Սեուլում, դասավանդում է նկարչական դպրոցում: Նա ծնվել է 1975 թվականին՝ Հարավային Կորեայի հյուսիսային Կոյան քաղաքում: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |