11:33 Հյուսիսային Կորեայի խստությունները | |
10 բան, որ մենք անում ենք ամեն օր, բայց Հյուսիսային Կորեայում մահապատժի կենթարկվեինք 2013 թ.–ին հյուսիսկորեական զինվորական սպան մահապատժի ենթարկվեց` Կիմ Չեն Իրին չհարգելու պատճառով: Գրեթե բոլորն էլ գիտեն, թե ինչ կարգեր են տիրում Հյուսիսային Կորեայում և, թե ով է Կիմ Չեն Ընը։ Ապրելով մեր առօրյա կյանքով, անել մեր առօրյա գործերը, մենք չենք էլ պատկերացնում, որ հնարավոր է մեզ դրա համար բանտ նետեին կամ գնդակահարեին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 բան, որը չպետք է անել Հյուսիսայի Կորեայում հայտնվելու դեպքում։ Ալկոհոլի օգտագործում2013 թ.–ին հյուսիսկորեական զինվորական սպան մահապատժի ենթարկվեց` Կիմ Չեն Իրին չհարգելու պատճառով, քանի որ ալկոհոլ էր օգտագործել 100–օրյա սգի ժամանակ։ Հեռուստացույցի դիտումԱնցյալ տարի Հյուսիսային Կորեայում 80 մարդ հրապարակավ մահապատժի ենթարկվեց` հարավկորեական հեռուստաշոուներ դիտելու համար։ Մեքենա վարելՄիայն պետական չինովնիկներն իրավունք ունեն մեքենա վարել։ Տեսակետ կա, որ միայն 100 հյուսիսկորեացիներից մեկը մեքենա ունի։ Երգ լսելՈչ մի Քեթի Փերրի կամ Թեյլոր Սվիֆթ հյուսիսկորեացի երիտասարդների համար. բացառությամբ, եթե նրանք երգեն երկրի անվեհեր առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրված երգեր։ Շփում արտասահամանում գտնվող մարդկանց հետՓորձեք միջազգային զանգ կատարել և ձեզ անմիջապես կսպանեն։ 2007 թ.–ին տղամարդը սպանվել էր մարզադաշտում` շատ միջազգային զանգեր ստանալու պատճառով։ Եվս 6 մարդ զոհվեց մահապատժի իրականացման ժամանակ առաջացած հրմշտոցի մեջ։ Սեփական կարծիք ունենալՅուրաքանչյու ոք, ով կքննադատի ռեժիմը, միանգամից կուղարկվի «ուղղիչ» ճամբար։ Երկրից դուրս գալՓորձեք դուրս գալ երկրից, և ձեր հետևից անմիջապես որս կսկսվի։ Կրոն«Հյուսիսային Կորեան հանրորեն հաստատում է, որ իր բոլոր քաղաքացիներին տալիս է ամբողջական կրոնական ազատություն»։ Թող սա ասեն այն կնոջը, ում մեղադրեցին Աստվածաշնչի տարածման մեջ և հանրորեն մահապատժի ենթարկեցին։ ՊոռնոդիտումՊոռնոֆիլմերի դիտումն ու տարածումը պատժվում է մահվամբ։ Մուտքը համացանցՀյուսիսային Կորեայում առկա է համացանց հիշեցնող մի բան, բայց այն ավելի շուտ մուտք է ապահովում դեպի պետական պրոպագանդա: Նյութը վերցված է past.am -ից | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









