16:25 Կիմ Ջոնգհյոն |
Կիմ Ջոնգհյոն
Կիմ Ջոնգհյոն (김종현),հարավկորեացի երգիչ և կոմպոզիտոր, հարավկորեական SHINee բոյ բենդի և S.M. The Ballad-ի անդամ է։
Մինչ դեբյուտըՋոնհյոնը տարված էր երաժշտությամբ դեռ վաղ հասակից։ Նա հանդես էր գալիս փոքրիկ բենդում և մասնակցում էր շրջանային մի շարք մրցույթների։ Սակայն իր բենդում նա ոչ թե վոկալիստ էր, այլ բասիստ։ Բենդի անունը «Zion» էր և հենց դրա ելույթներից մեկի ժամանակ էր, որ Ջոնգհյոնը նկատվեց S.M.-ի կողմից։ Մինչ նրա դեբյուտը SHINee-ի հետ, նա Զան Լիյինի հետ դուետ է ունեցել՝ «Wrongly Given Love» անվանմամբ։ SHINeeՋոնհյոնը նկատվել է 2005 թվականի S.M.-ի քասթինգներից մեկի ժամանակ։2008-ին նա ընտրվեց SHINee խմբի անդամ, որն ունի 5 անդամ և որի դեբյուտը կայացել է 2008 թվականի մայիսի 25-ին։ SM The Ballad2010 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ջոնհյոնը՝ TRAX-ի Ջեյի, Super Junior-ի Կյուհյոնի և նորեկ Ջինոյի հետ կազմել են SM The Ballad խումբը՝ S.M.-ի հովանավորության ներքո։ Խմբի երաժշտական թեմատիկան հիմնված է ավելի շատ բալլադային, քան փոփ և R&B ժանրերի վրա։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Miss you» անվանմամբ։ Նրանք առաջին անգամ հանդես են եկել 2010 թվականի նոյեմբերի 28-ին՝ SBS's Inkigayo-ում՝ իրենց գլխավոր՝ «Miss you» հիթով։ Այդ օրը ներկայացրել են նաև մեկ այլ հիթ՝ «Hot Times» ալբոմից։ 2014 թվականի փետրվարի 4-ին SM Entertainment-ը հայտարարեց, որ SM The Ballad-ը վերադառնում է նոր անդամներով։ Հին կազմից միայն Ջոնհյոնն էր մնացել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա պետք է նոր ալբոմի համանուն գլխավոր երգը՝ Girls Generetion-ի Թեյոնի հետ։ Հեռուստաշոուներ2009 թվականի նոյեմբերի 6-ին՝ KBS' Music Bank-ի ժամանակ Super Junior-ի անդամ Յեսանը անակնկալ կերպով ներկայացավ SHINee-ի հետ՝ Ջոնհյոնի փոխարեն, քանի որ նա հիվանդ էր գրիպով և ի վիճակի չէր ելույթ ունենալ։ KBS's Immortal Songs 2-ի ժամանակ Ջոնհյոնը Յեսանի հետ միասին ներկայացավ երկու դրվագում։ 2014 թվականի հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ նա որպես դերանդամ հանդես կգա Music Show օդաչուների էստրադային շոուի ժամանակ։ Անձնական կյանք2010 թվականի հոկտեմբերի 12-ին Ինդոնեզիայում Ջոնհյոնը ստացել էր ձախ կոճի երկարատև բուժվող վնասվածք՝ «Korea-Indonesia Sharing Friendship Concert»-ի ընթացքում՝ հուզված երկրպագուների ամբոխի հարձակման պատճառով։ Դրա պատճառով նա մի քանի ամիս շարունակ չէր կարողանում պարել խմբի անդամների հետ։ Հետագայում՝ Ջոնհյոնը ստիպված էր վիրահատություն տանել՝ վնասվածքը վերջնականապես բուժելու համար։ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին Ջոնհյոնը հաստատեց իր և դերասանուհի Շին Սե-Կյունի սիրային կապերի մասին լուրերը, սակայն նրանք բաժանվեցին ինը ամիս հանդիպելուց հետո։ 2013 թվականի ապրիլի 1-ին Ջոնհյոնը ավտովթարի է ենթարկվել, բայց առանց մեծ վնասվածքներ ստանալու։ |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |

